«Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը կխթանի հայկական ռևանշիստական ​​ուժերին. դա վնասակար քաղաքականություն է Հրվ. Կովկասի նկատմամբ». Հաջիև


Մենք Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ չենք համարում արդյունավետ, դա վնասակար քաղաքականություն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։


 Հաջիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելը սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքների և խաղաղության համար:


«Դա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին: Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Որպես ՄԱԿ ԱԽ-ի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի: Հայաստանը Հարավային Կովկասում «օկուպացիա» և «ագրեսիա» իրականացրած երկիր է: Նման երկրին զինելը անընդունելի է»,- ասել է նա։